Սիրիայի բանակն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ ԱլիԱյուբը հայտարարել է, որ իրենք այսօր լայնամասշտաբ հարձակում են սկսել, քանի որ ՌԴ օդուժիավիահարվածներըՍիրիայումխարխլելեն «Իսլամականպետություն» ահաբեկչականխմբավորմանևայլկազմավորումներիմարտականկարողությունները։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։
Ալի Այուբընշել է, որ սիրիական բանակի հարձակման նպատակըահաբեկչականխմբավորումներիոչնչացումնէ և նրանց վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի ու տարածքների ազատագրումը:
Սիրիական զորքերն աշխարհազորայինների աջակցությամբ հարձակման են անցել մայրաքաղաք Դամասկոսից 200 կմ հյուսիս գտնվող Համա գավառում:
Կառավարականբանակըերկուուղղությունովազատագրել է միքանիբնակավայր,ռազմավարականնշանակությունունեցողբարձունքներ՝ առաջ շարժվելով 70 և 50 կմ։
Կողմերը կիրառում են հրետանի և զրահատեխնիկա:
Հիշեցնենք՝ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել էր, որ ահաբեկիչների դեմՌԴ գործողություններնավելի արդյունավետ էին, քանԱՄՆ-ի գլխավորածկոալիցիայի։
Սիրիայի բանակն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ալի Այուբը հայտարարել է, որ իրենք այսօր լայնամասշտաբ հարձակում են սկսել, քանի որ ՌԴ օդուժի ավիահարվածները Սիրիայում խարխլել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ կազմավորումների մարտական կարողությունները։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։
Ալի Այուբը նշել է, որ սիրիական բանակի հարձակման նպատակը ահաբեկչական խմբավորումների ոչնչացումն է և նրանց վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի ու տարածքների ազատագրումը:
Սիրիական զորքերն աշխարհազորայինների աջակցությամբ հարձակման են անցել մայրաքաղաք Դամասկոսից 200 կմ հյուսիս գտնվող Համա գավառում:
Կառավարական բանակը երկու ուղղությունով ազատագրել է մի քանի բնակավայր, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ՝ առաջ շարժվելով 70 և 50 կմ։
Կողմերը կիրառում են հրետանի և զրահատեխնիկա:
Հիշեցնենք՝ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել էր, որ ահաբեկիչների դեմ ՌԴ գործողություններն ավելի արդյունավետ էին, քան ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի։
7or.am