Աշխարհ

08.10.2015 18:41


«Amnesty International»–ի 2 աշխատակցի արտաքսել են Ադրբեջանից

«Amnesty International»–ի 2 աշխատակցի արտաքսել են Ադրբեջանից

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ «Amnesty International»–ի երկու աշխատակցի թույլ չեն տվել մնալ Ադրբեջանում։ Կազմակերպությունն այդ որոշումը համարել է «լուրջ հարձակում խոսքի ազատությանը»՝ կապված երկրում առաջիկա ընտրությունների հետ։

«Խոսքի ազատությունն Ադրբեջանում ենթարկվում է լուրջ հարձակման հաջորդ ամիս կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»,–նշվում է «Amnesty International»–ի հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ իշխանությունները Բաքու ժամանելուց հետո նախ վերցրել են «Amnesty International»–ի աշխատակիցների անձնագրերը, իսկ մի քանի ժամ անց արտաքսել նրանց։ Հստակեցվում է, որ երկու աշխատակիցն էլ ազգությամբ վրացի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը