«Hyundai Solaris»-ը՝ Մոսկվայում ամենապահանջված մեքենա
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչների շրջանում ամենահայտնի նոր մեքենաների շարքում բացակայում են ռուսաստանյան ապրանքանիշները: Այս մասին հաղորդում է «Автостат» վերլուծական գործակալությունը:
Ըստ վերլուծաբանների` մայրաքաղաքի բնակիչների կողմից ամենապահանջված ավտոմեքենան «Hyundai Solaris»-ն է: 2015թ. ութ ամսվա ընթացքում մայրաքաղաքում հայտնվել է այդ մակնիշի 9,1 հազ ավտոմեքենա:
Երկրորդ տեղն է զբաղեցրել «Kia Rio»-ն: Մայրաքաղաքում այդ մեքենայից հայտնվել է 5,88 հազ հատ։
Բացի նշվածներից՝ ամենահայտնի մեքենաների ցանկում են «Skoda Octavia»-ն (4,33 հազ հատ), «Volkswagen Polo»-ն (3,9 հազ հատ) և «Toyota Camry»-ն (3,04 հազ հատ):
Մասնագետները, սակայն, ընդգծում են, որ առաջնային և երկրորդական շուկայում նախընտրությունները տարբեր են: Այսպես, օրինակ, օգտագործված մեքենաների շուկայում ամենահանրահայտը «Ford Focus»-ն է (8 ամսում վաճառվել է 7,45 հազ հատ)։ Իսկ ահա «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից վաճառվել է ընդամենը 3,61 հազ, «Volkswagen Passat»-ից` 3,19 հազ օրինակ:
Չորրորդ տեղում է «Skoda Octavia»-ն՝ 3,14 հազարով, հինգերորդում`«E» դասի «Mercedes-Benz»-ը՝ 3,11 հազարով:
«Hyundai Solaris»-ը՝ Մոսկվայում ամենապահանջված մեքենա
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչների շրջանում ամենահայտնի նոր մեքենաների շարքում բացակայում են ռուսաստանյան ապրանքանիշները: Այս մասին հաղորդում է «Автостат» վերլուծական գործակալությունը:
Ըստ վերլուծաբանների` մայրաքաղաքի բնակիչների կողմից ամենապահանջված ավտոմեքենան «Hyundai Solaris»-ն է: 2015թ. ութ ամսվա ընթացքում մայրաքաղաքում հայտնվել է այդ մակնիշի 9,1 հազ ավտոմեքենա:
Երկրորդ տեղն է զբաղեցրել «Kia Rio»-ն: Մայրաքաղաքում այդ մեքենայից հայտնվել է 5,88 հազ հատ։
Բացի նշվածներից՝ ամենահայտնի մեքենաների ցանկում են «Skoda Octavia»-ն (4,33 հազ հատ), «Volkswagen Polo»-ն (3,9 հազ հատ) և «Toyota Camry»-ն (3,04 հազ հատ):
Մասնագետները, սակայն, ընդգծում են, որ առաջնային և երկրորդական շուկայում նախընտրությունները տարբեր են: Այսպես, օրինակ, օգտագործված մեքենաների շուկայում ամենահանրահայտը «Ford Focus»-ն է (8 ամսում վաճառվել է 7,45 հազ հատ)։ Իսկ ահա «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից վաճառվել է ընդամենը 3,61 հազ, «Volkswagen Passat»-ից` 3,19 հազ օրինակ:
Չորրորդ տեղում է «Skoda Octavia»-ն՝ 3,14 հազարով, հինգերորդում` «E» դասի «Mercedes-Benz»-ը՝ 3,11 հազարով:
7or.am