Լրահոս

08.10.2015 22:54


Գենադին հյուրընկալվել և ձեռքն ինչ ընկել՝ գողացել է

Գենադին հյուրընկալվել և ձեռքն ինչ ընկել՝ գողացել է

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22.30-ին, 1935 թ. ծնված Սերգեյ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Գենադին հյուրընկալվելով իր տանը՝ գողացել է 16.000 դրամ, բջջային հեռախոս և իր ընկերոջ` 1971 թ. ծնված Սլավիկ Ս.-ի անձնագիրը, վարորդական վկայականը, սոցիալական քարտը և հաշմանդամության գրքույկը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Գենադին, ով իրականում 1976 թ. ծնված Վարդան Օ.-ն է:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել գողացած բջջային հեռախոսը:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը