Աշխարհ

08.10.2015 18:54


Թուրքական բջջային օպերատորը մտադիր է աշխատել Ղրիմում

Թուրքական բջջային օպերատորը մտադիր է աշխատել Ղրիմում

Թուրքական «Turkcell» բջջային օպերատորը Ղրիմի իշխանություններին իր ծառայություններն է առաջարկել: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, «Turkcell»-ի մաս կազմող, «Turkcell Untash» ընկերության գլխավոր տնօրեն Մուրատ Քարատաշը հայտնել է, որ թերակղզում նախատեսվում է օգտագործել «Life» օպերատորի ենթակառուցվածքը, որն այլևս Ղրիմում չի գործում:

Ըստ Քարատաշի` համագործակցության ձևաչափը դեռ քննարկվելու է, և շատ հնարավոր է, որ նոր օպերատոր ստեղծվի: Նրա խոսքերով` ամեն ինչը կախված է Ղրիմի Հանրապետության իշխանությունների որոշումից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ թերակղզում գործում է միայն մեկ՝ «К-Телеком» օպերատորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը