Թուրքագետ. «Էրդողանը ցանկանում է 2012 թ.-ին լինել առաջին ընտրված նախագահը»
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, թուրքագետ Արտակ Շաքարյանն անդրադարձել է Թուրքիայում կայացած սահմանադրական բարեփոխումներին։ Ըստ բանախոսի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է 2012 թ.-ին լինել առաջին ընտրված նախագահը։ «Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ուղղված էին ոչ միայն Թուրքիային մոտեցնելու Եվրամիությանը, այլև նախապատրաստվելու 2012 թ. նախագահական ընտրություններին։ Էրդողանը ցանկանում է ունենալ ավելի լայն լիազորություններ, քանի որ այժմ Թուրքիայում նախագահը ժողովրդի կողմից չի ընտրվում՝ նրան ընտրում է խորհրդարանը»,-ասել է թուրքագետը: