Աշխարհ

08.10.2015 10:00


Պեսկովը հերքել է Պուտինի և գեներալ Սուլեյմանի հանդիպման մասին լուրերը

Պեսկովը հերքել է Պուտինի և գեներալ Սուլեյմանի հանդիպման մասին լուրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանը չեն քննարկել Սիրիայում համատեղ գործողություններ ծավալելու ծրագիրը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Գիտեք, Մերձավոր Արևելքում այնքան պաշտոնատար անձինք կան, որոնց լսել պետք չէ»,–նշել է Պեսկովը։

Ավելի վաղ ամերիկյան «Fox News» հեռուստաալիքը տարածել էր, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացումը հաջորդել է Պուտինի և իրանցի գեներալ–մայոր, «Էլ–Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանի գաղտնի հանդիպմանը։

Չնայած ամերիկյան պաշտոնատար անձինք չեն կարողացել պաշտոնապես հաստատել Սուլեյմանի այցը Մոսկվա, սակայն պնդում էին, որ հանդիպումը կայացել է, ինչը ՄԱԿ ԱԽ հռչակագրի խախտում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը