Աշխարհ

08.10.2015 08:03


Պետդեպում շփոթել են Ռուսաստանը Սիրիայի հետ

Պետդեպում շփոթել են Ռուսաստանը Սիրիայի հետ

ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին շփոթել է Ռուսաստանը Սիրիայի հետ։ Այս մասին հայտնում է «russian.rt.com»–ը։

«Այն, ինչ իրոք այժմ պետք է Ռուսաստանին, իշխանության փոփոխությունն է և քաղաքական բարեփոխումը»,–հայտարարել է նա։

Թեև Քիրբին միանգամից հասկացել է իր սխալը և ընդգծել, որ խոսքը ոչ թե Ռուսաստանի, այլ Սիրիայի մասին էր։

Լրագրողներից Մեթ Լին էլ կատակով ենթադրել է, որ այդպիսով Ջոն Քիրբին ցանկանում էր շնորհավորել Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը