Աշխարհ

07.10.2015 17:34


Պենտագոն. «ԱՄՆ–ը չի համագործակցի ՌԴ հետ Սիրիայում»

Պենտագոն. «ԱՄՆ–ը չի համագործակցի ՌԴ հետ Սիրիայում»

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ–ը կշարունակի Ռուսաստանի հետ քննարկել տեխնիկական անվտանգության, բայց ոչ Սիրիայում ռազմական ռազմավարությունների միավորման հարցերը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Քարթերի խոսքով՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ռազմավարությունը սխալ է, և ԱՄՆ–ն այդ հարցում համագործակցության պատրաստ չէ, բայց պատրաստ է շարունակել քննարկել օդաչուների տեխնիկական անվտանգության հարցերը։

«Մենք չենք համաձայնել համագործակցել Ռուսաստանի հետ, որովհետև արդեն բացատրել ենք, որ նրանք սխալ ռազմավարություն են որդեգրել»,–ասել է Քարթերն Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Պինետիի հետ հանդիպման ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը