Աշխարհ

07.10.2015 16:35


Ռուսական նավերը ևս հրթիռակոծել են Սիրիայում ԻՊ դիրքերը (տեսանյութ)

Ռուսական նավերը ևս հրթիռակոծել են Սիրիայում ԻՊ դիրքերը (տեսանյութ)

Սիրիայի տարածքում ռուսական նավերը հրթիռակոծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։ «ТАСС»–ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է պատպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նրա խոսքով՝ ահաբեկիչների դիրքերի հրթիռակոծմանը միացել են Կասպյան նավատորմի նավերը։

«4 նավ 26 թևավոր հրթիռ է արձակել 11 թիրախի ուղղությամբ։ Ըստ տվյալների՝ բոլոր թիրախները ոչնչացվել են. քաղաքացիական օբյեկտները չեն տուծել»,–ընդգծել է Շոյգուն։

Նա մանրամասնել է, որ ոչնչացվել են հրամանատարական կետեր, ռազմամթերքի 12 պահեստ, ռազմական տեխնիկա և ահաբեկիչների ուսումնական ճամբարներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը