Լրահոս

19.11.2009 10:41

Դմիտրի Մեդվեդև. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ կա»

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստան-ԵՄ հիմնարար պայմանագրի շուտափույթ կնքման հույս ունի։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն շատ խնդիրներում լավ են հասկանում միմյանց, սակայն որոշ հարցերում, ինչպիսին օրինակ իրավիճակն է Անդրկովկասում, նրանց մոտեցումները տարբերվում են։

Անդրկովկասին վերաբերող հարցերում Ռուսաստանի և ԵՄ-ի դիրքորոշումները չեն համընկնում, սակայն դա չպետք է իրավիճակը դրամատիկականացնելու առիթ դառնա։ Ստոկհոլմում Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսում նման հայտարարություն է արել Դմիտրի Մեդվեդևը։

-Պետք է մերձեցնել դիրքորոշումները, պետք է ուղիներ փնտրել Անդրկովկասում ստեղծված բավական բարդ իրավիճակը կայունացնելու համար,-նշել է նա։-Մասնավորապես մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այնտեղ դրական տեղաշարժ կա։ Դա հենց օրինակ է, թե ինչպես մենք կարող ենք կամ կարող էինք համագործակցել, եթե անցած տարի տեղի չունենար հայտնի ագրեսիան,- հիշեցրել է Ռուսաստանի նախագահը։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։