Աշխարհ

07.10.2015 15:00


Համբուրգում փախստականները ծեծկռտուք են սարքել ցնցուղի պատճառով

Համբուրգում փախստականները ծեծկռտուք են սարքել ցնցուղի պատճառով

Գերմանիայի Համբուրգում գտնվող փախստականների ապաստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի երեկոյան Դրաթելնշթրասե փողոցում գտնվող հանրակացարաններից մեկում:

Ծեծկռտուքի ժամանակ, որին մասնակցել է 60 մարդ (հիմնականում՝ Սիրիայի և Ալբանիայի քաղաքացիներ), օգտագործվել են դանակներ և նույնիսկ ատրճանակներ։ Կռվի պատճառը, ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչներից մեկը, եղել է ցնցուղից օգտվելու համար հանրակացարանի այլ բնակիչներից ալբանացիների պահանջած վճարը։ Սիրիացիները չեն համաձայնել վճարել, ինչի արդյունքում էլ ծեծկռտուք է սկսվել:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով 5 հոգի վիրավորվել է: Դեպքի վայր են ժամանել 30 ոստիկան և շտապ օգնության 4 մեքենա: Ըստ աղբյուրի՝ վիրավորվածների շարքում կա մեկ կամավոր, ով հանրակացարանի բնակիչներին օգնություն էր ցուցաբերում:

Միջադեպի արդյունքում ձերբակալվել է 5 ալբանացի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը