«Twitter» միկրոբլոգը նոր՝ «Պահեր» («Moments») գործառույթն է ստեղծել, որի շնորհիվ միկրոբլոգի օգտատերերը հնարավորություն կունենան հետևել կարևոր իրադարձություններին իրական ժամանակում:
Ինչպես տեղեկացնում է «Газета.Ru»-ն, նոր գործառույթի շնորհիվ մարդիկ հնարավորություն կստանան ծանոթանալ սոցցանցի ամենահայտնի իրադարձությունների զարգացմանը կամ պարզապես ուսումնասիրել նրանց ընթացքն ավարտից հետո:
Օգտատերը կարող է բաժանորդագրվել որևէ «պահի», ինչից հետո իր լրահոսում տեսնելու է այն բոլոր հաղորդագրությունները, որոնք կապված են այդ իրադարձության հետ: Իրադարձության ավարտից հետո այդ «պահը» և նրա հետ կապված բոլոր հաղորդագրություններն անհետանում են:
Նշվում է, որ «Պահերը» ձևավորելու է «Twitter»-ի հատուկ թիմը, որի գործընկերներն են «Bleacher Report»-ը, «Buzzfeed»-ը, «Entertainment Weekly»-ին, «Fox News»-ը, «Getty Images»-ը, «Mashable»-ը, «MLB»-ն, «NASA»-ն, «New York Times»-ը, «Vogue»-ը և «Washington Post»-ը: Ըստ աղբյուրի` մոտ ժամանակներս նախատեսվում է ընդլայնել գործընկերների ցանկը:
Տվյալ պահին նոր գործառույթը հասանելի է միայն ԱՄՆ-ի համար, սակայն մոտ ապագայում այն հասանելի կլինի նաև այլ երկրների օգտատերերի համար:
«Twitter»–ը նոր գործառույթ ունի

7or.am