Աշխարհ

07.10.2015 14:41


Էրդողանի թիկնապահները կռիվ են սարքել Բրյուսելում

Էրդողանի թիկնապահները կռիվ են սարքել Բրյուսելում

Բելգիայի և Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներն իրար են ծեծել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բրյուսել այցի ժամանակ։ Այս մասին գրում է «RTBF»–ն։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4–ին։ Ծեծկռտուքը սկսվել է միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի շենքում, որի անվտանգությունը պետք է ստուգեին Բելգիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Սակայն նրանց թուրք գործընկերներն իրենք են ցանկացել զբաղվել այդ հարցով, ինչն էլ բելգիացիներն անհարգալից են համարել։ Էրդողանի անձնական պահակախմբի սպան արմունկով հարվածել է բելգիական անվտանգության ծառայության աշխատակցին, որից հետո հարձակվել են թուրք գործակալի վրա և տապալել նրան գետնին։

Բացի այդ, թուրք առաջնորդի թիկնապահները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել բելգիացիների հասցեին։

Նշվում է, որ Էրդողանի թիկնապահներն ընդհարվել են նաև բելգիական ոստիկանության հետ, երբ թուրքական սփյուռքի հազարավոր ներկայացուցիչներ հավաքվել էին Սթեֆանի հրապարակում՝ ողջունելու Էրդողանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը