Լրահոս

07.10.2015 14:31


Արտահանվել է 60 600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Արտահանվել է 60 600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 60 600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36 364 տոննայի դիմաց:

Այդ թվում` արտահանվել է 5699 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4481 տոննայի դիմաց։ Հայկական խաղողը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս։

Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 84 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը