Անկարայում ՌԴ դեսպանը երկրորդ անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու հարցի առնչությամբ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ–ի պաշտոնական կայքը։
Արտգործնախարարության խոսնակ ԹանժուԲիլգիչը նշել է, որ պատրաստ են Անկարայում հանդիպել ռուսական ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի հետագայում նման դեպքերից խուսափելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկեն։
Նա նաև հերքել է տեղեկությունը, թե ռուսական և թուրքական կողմերը համաձայնության են եկել աշխատանքային խումբ ստեղծել:
ՌԴ դեսպանը կրկին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում ՌԴ դեսպանը երկրորդ անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու հարցի առնչությամբ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ–ի պաշտոնական կայքը։
Արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը նշել է, որ պատրաստ են Անկարայում հանդիպել ռուսական ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի հետագայում նման դեպքերից խուսափելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկեն։
Նա նաև հերքել է տեղեկությունը, թե ռուսական և թուրքական կողմերը համաձայնության են եկել աշխատանքային խումբ ստեղծել:
7or.am