Աշխարհ

07.10.2015 20:35


Նիկոլայ II-ի երեխաների հուղարկավորությունը հետաձգվել է

Նիկոլայ II-ի երեխաների հուղարկավորությունը հետաձգվել է

Նիկոլայ II-ի երեխաների` մեծ իշխանուհի Մարիայի և ցարաժառանգ Ալեքսեյի հուղարկավորությունը հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Այն, որ հոկտեմբերի 18-ին հուղարկավորությունը չի կայանա, արդեն հայտարարվել է: Թե երբ է դա տեղի ունենալու, հայտնի չէ. ես չեմ ընդունում այդ որոշումները: Սակայն հոկտեմբերի 18-ին ոչինչ տեղի չի ունենա», - հայտարարել է Սանկտ Պետերբուրգի մշակութային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Սուխենկոն:

Հիշեցնենք, որ վերջերս գիտնականներին հաջողվել էր ապացուցել, որ ՌԴ Եկատերինբուրգի շրջանում 2007թ. հայտնաբերված երեխաների մնացորդները պատկանում են Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ի երեխաներին` մեծ իշխանուհի Մարիային և ցարաժառանգ Ալեքսեյին:

ՌԴ իշխանության որոշմամբ՝ երեխաների մնացորդները կթաղվեն Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում գտնվող դամբարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը