35-ամյա կանանց ծեծի ենթարկած և վնասվածքներ պատճառած երիտասարդին հայտնաբերել են
Մայիսի 25-ին՝ ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանությա Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և նույն թվականին ծնված Կարինա Գ.-ն, ովքեր հայտարարել էին, որ ծեծի են ենթարկվել: Մեկնած օպերատիվ խմբին Կարինա Գ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 01.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 51 հասցեի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից իջել են երկու անծանոթ երիտասարդ, վիճաբանել իրենց հետ, ձեռքերով հարվածներ հասցրել իրենց դեմքերին` պատճառելով վնասվածքներ: Նշանակվել էին ԴԲՓ-ներ: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 6-ին պարզվել է, որ Ալվարդ Գ.-ին և Կարինա Գ.-ին մարմնական վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Արտյոմ Կ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Քննությունը շարունակվում է:
35-ամյա կանանց ծեծի ենթարկած և վնասվածքներ պատճառած երիտասարդին հայտնաբերել են
Մայիսի 25-ին՝ ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանությա Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և նույն թվականին ծնված Կարինա Գ.-ն, ովքեր հայտարարել էին, որ ծեծի են ենթարկվել:
Մեկնած օպերատիվ խմբին Կարինա Գ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 01.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 51 հասցեի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից իջել են երկու անծանոթ երիտասարդ, վիճաբանել իրենց հետ, ձեռքերով հարվածներ հասցրել իրենց դեմքերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել էին ԴԲՓ-ներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 6-ին պարզվել է, որ Ալվարդ Գ.-ին և Կարինա Գ.-ին մարմնական վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Արտյոմ Կ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Քննությունը շարունակվում է: