Աշխարհ

07.10.2015 19:05


Մոսկվացին հատուկ հավելված է ստեղծել՝ մետրոյում «Wi-Fi»–ին հեշտ միանալու համար

Մոսկվացին հատուկ հավելված է ստեղծել՝ մետրոյում «Wi-Fi»–ին հեշտ միանալու համար

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչը, ով համացանցում հայտնի է որպես Marat Acrobat, հատուկ հավելված է ստեղծել iOS-ի համար, որի շնորհիվ Մոսկվայի մետրոպոլիտենի «Wi-Fi»-ից օգտվելն ավելի հեշտ է դարձել:

Այդ մասին Մարատը հայտնել է իր բլոգում: Թեև հավելվածը դեռ գտնվում է բետա-թեստավորման ռեժիմում, հեղինակը հայտնել է, որ ծրագրի աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է: Երբ հեռախոսը միանում է «Wi-Fi»-ին, հավելվածն ինքնաբերաբար ստանում է թույլտվություն` հասանելիություն ապահովելով համացանցին:

«Նման հավելվածի խնդիրն այն շատ դժվար ստուգելն է: Մետրոյում ուղևորության ընթացքում անհրաժեշտ է վարկած հնարել, թե ինչու հերթական մեթոդը չի աշխատում: Դրանից հետո երեկոյան` տանը, անհրաժեշտ է թարմացնել ալգորիթմը և հաջորդ օրը նորից ստուգել այն: Դրանից հետո գործընթացը կրկնվում է», - բացատրել է Մարատը՝ հավելելով, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են ստուգել հավելվածը, կարող են դիմել իրեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը