Աշխարհ

07.10.2015 19:32


«Toyota»-ն՝ 2015թ. ամենաթանկ ավտոմոբիլային բրենդ

«Toyota»-ն՝ 2015թ. ամենաթանկ ավտոմոբիլային բրենդ

«Toyota»-ն ճանաչվել է 2015թ. աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ապրանքանիշ:

Ինչպես տեղեկացնում է «Interbrand»-ը, խորհրդատվական ընկերության մասնագետների գնահատմամբ՝ «Toyota» կոնցեռնի շուկայական գինը կազմում է 49 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվանից 16%-ով բարձր է:

Ամենաթանկ ավտոմոբիլային ապրանքանիշների ցուցակի երկրորդ տեղում է հայտնվել «BMW»-ն, որի շուկայական գինը կազմում է 37 մլրդ դոլար:

Երրորդը «Mercedes-Benz»-ն է: Մասնագետների գնահատմամբ` ընկերության շուկայական գինը կազմում է մոտ 36 մլրդ դոլար:

Ամենաթանկ ապրանքանիշների ցանկում են հայտնվել նաև «Honda» ու «Volkswagen» ընկերությունները, որոնց գինը կազմում է համապատասխանաբար 23 և 12,5 մլրդ դոլար:

Էականորեն աճել են «Porsche»-ի (12%-ով) և «Nissan»-ի (19%-ով) շուկայական գները: Իսկ ահա «Volkswagen» ընկերության գինը նվազել է 9%-ով՝ պայմանավորված վերջերս սկիզբ առած սկանդալով։ Հիշեցնենք՝ հայտնի էր դարձել, որ «Volkswagen» ընկերության դիզելային շարժիչներում հայտնաբերել են հատուկ ծրագրային կոդ, որը հնարավորություն է տալիս թաքցնել միջավայրն աղտոտող արտանետումների իրական ցուցանիշները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը