Քաղաքական

07.10.2015 12:07

Ուորլիքը սատարում է շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկին

Ուորլիքը սատարում է շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սատարում է ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի կոչին՝ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: Այս մասին հայտնում է «Ասբարեզ»-ը: Նրանք առաջարկում են շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու համար հակամարտության կողմերի հետ համաձայնություն ձեռք բերել, շփման գծի երկայնքով տեղադրել լոկատորներ և ձայնային սարքավորումների զարգացած համակարգեր։ Դրանց միջոցով հնարավոր կլինի պարզել, թե կողմերից ով է նախաձեռնում սահմանային լարվածությունը:

«Վստահության հաստատմանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերող ծրագրերը նվազեցնում են լարվածությունը և երկարատև խաղաղության հաստատման հիմք դնում: Մենք կողմերին հայտնել ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և կշարունակենք կատարել անհրաժեշտ քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցային կարգավորմանը»,-ասել է Ուորլիքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։