Աշխարհ

07.10.2015 18:20


Հոկեյի ազգային լիգայի նախագահը պատմել է թմրամոլ հոկեյիստների մասին

Հոկեյի ազգային լիգայի նախագահը պատմել է թմրամոլ հոկեյիստների մասին

Հոկեյի ազգային լիգայի նախագահ Բիլլ Դեյլին հայտարարել է, որ ՀԱԼ–ում կոկաին ընդունող խաղացողների թիվը, նախորդ տարիների համեմատ, մեծացել է։

«Անալիզների թիվը, որոնցում կոկաինի հետքեր են հայտնաբերվել, ավելացել է նախորդ տարիների համեմատ։ Ես չէի զարմանա, եթե իմանայի, որ խոսքը 10 խաղացողի մասին է։ Բայց ես միամիտ չեմ. ներկայումս թմրանյութ է օգտագործում ավելի քան 20 հոկեյիստ. Ես շփոթված եմ»,–Դեյլիի խոսքերն է մեջբերում «TSN»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը