Աշխարհ

07.10.2015 11:25


Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ԻՊ զինամթերքի գործարանը

Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ԻՊ զինամթերքի գործարանը

Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» զինամթերքի գործարանին սիրիական Դամասկոսում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Հուտա շրջանից քիչ հեռու (Դամասկոս) Су-24М ռմբակոծիչներով ոչնչացվել է ԻՊ զինամթերքի գործարանը։ Օբյեկտը խոցվել է կառավարվող ավիացիոն ռումբերով»,–հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ հավելելով, որ դրանից հետո ԻՊ շարքերում խուճապ է սկսվել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6–ին ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել ԻՊ 12 օբյեկտի։ Ռմբակոծություններից մեկի ժամանակ, որոշ տվյալներով, մի քանի տասնյակ գրոհային է ոչնչացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը