Վահան Հովհաննիսյանն Ահարոն Ադիբեկյանից ներողություն չի խնդրի, Աղասի Արշակյանի գնահատականի համար էլ ցավում է
Անդրադառնալով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն խոսքերին, թե Վահան Հովհաննիսյան իրեն վաճառված է անվանել, բայց այդպես էլ ներողություն չի խնդրել, այն դեպքում, երբ ընտրությունների ժամանակ ստացել է ոչ թե 19%, այլ իր մատնանշած 6%-ը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարն այսօր ՄԱԱ-ում ասել է.
-Ես չեմ պատրաստվում իրենից ներողություն խնդրել, որովհետև ես երբեք չեմ ասել՝ 19%։ Ես գնացել եմ հաղթանակի։ Նա, իհարկե, ասել է 6%, և ես ստացել եմ 6%։ Բայց ո՞վ է առաջինն ասել 6%՝ նա՞, թե՞ նրան պատվեր տվողները։ Այստեղ է հարցը։ Հավանաբար, սկզբից ասել են 6% նրանք, ովքեր վճարել են այն մարդուն, ով չգիտես ինչու՝ ինձանից ներողություն է հայցում։
Վ. Հովհաննիսյանն ավելացրել է նաև, թե մեր հասարակությունում սոցիոլոգների դերը մանիպուլյատորների դերի է վերածվել.
-Այս ասպարեզը, որի մասին խոսում է պարոն Ադիբեկյանը, այնպես է ապականված հենց իր և իր նմանների ջանքերով, որ այլևս այդ ոլորտի մեջ ինչ-որ բան որոնելու, խոսելու, քննարկելու ես բացարձակապես ցանկություն չունեմ։ Մանավանդ վերջին սկանդալից հետո, որտեղ նա պաշտպանության նախարարության հետ իր հարաբերություններն էր փորձում ճշտել, և պարզվեց, որ այնտեղ իրեն քիչ են վճարել, դրա համար էլ իր կանխատեսումները և ընդհանրապես տեսակետները բոլորովին այլ բնույթ ստացան։ Կարծում եմ, որ ինքն այդտեղ բացահայտեց մոտավոր մեթոդաբանությունը, որով աշխատում է։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի հայտարարությանը, թե 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ հավատացել էր, որ Վահան Հովհաննիսյանն իրոք ուզում էր նախագահ դառնալ, բայց հետո հասկացել է, որ ո՛չ թեկնածուն, ո՛չ էլ կուսակցությունը առանձնապես չեն ուզում դա, Վ. Հովհաննիսյանը պատասխանել է.
-Շատ սիրում ու հարգում եմ Աղասի Արշակյանին ու ցավում եմ, որ նա այդպիսի գնահատակ է տվել։ Ուղղակի իր քաղաքական կարիերայի մեջ նա միշտ առնչվել է այնպիսի լիդերների հետ, որոնք հիմնականում աչքի են ընկել հիստերիայով, և երբ իմ կողմից չի տեսել հիստերիա, հավանաբար ենթադրել է, որ ես այդքան էլ չեմ ցանկանում, բայց ես գնացել եմ հաղթանակի ու պայքարել եմ մինչև վերջ։

7or.am