Կարծիք

06.10.2015 21:28


Պայթեց իշխանական քարոզչական փուչիկը

Պայթեց իշխանական քարոզչական փուչիկը

Պայթեց իշխանական քարոզչական փուչիկը: Քոչարյանը կարող է վերադառնալ նաև նոր սահմանադրության պայմաններում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ տված իր հարցազրույցում հերթական անգամ հայտարարեց, որ դեմ է սահմանադրական «բարեփոխումներին»: Քոչարյանն ասաց այն ամենը, ինչը մենք բոլորս, այդ թվում նաև իշխանության որոշ ներկայացուցիչները լավ հասկանում ենք՝ նոր սահմանադրությունն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, որոնք մեր երկրին կարող են լուրջ հարվածներ հասցնել հենց երկրի ներսից: Սա բոլորս հասկանում ենք, հասկանում ենք նաև այն, որ այդ սահմանադրությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում երկրում միակուսակցական համակարգի ձևավորման համար, ինչն իր հերթին կբերի լճացմանը: Սրանք քաղաքական շատ ճշգրիտ գնահատականներ են, և շատ դժվար է այստեղ հակափաստարկներ ներկայացնել:

Շատ ռեզոնանսային էր նաև Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը, որտեղ վերջինս շատ կարևոր բան նշեց. եթե Քոչարյանը որոշի վերադառնալ քաղաքականություն, ապա նոր սահմանադրության պայմաններում կարող է 2017-ի խորհրդարանական ընտրություններում կարող է գլխավորել կուսակցական ցուցակ: Դրանով պայթեց իշխանական քարոզչական փուչիկը, ըստ որի Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ իբր դրանով փակվում է իր վերադարձի ճանապարհը: Նա դեմ է, քանի որ գիտակցում է ՝երկրի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող սահմանադրության շրջանակներում:

Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդկանց համար իսկզբանե պարզ էր, որ Քոչարյանը կարող է վերադառնալ նաև նոր սահմանադրության պայմաններում, դրա համար իրեն պետք է լինելու ստանալ ժողովրդի քվեն խորհրդարանական ընտրություններում: Իսկ այն, որ Քոչարյանը բարձր վարկանիշ ունի բիզնես շրջանակներում, պետական ապարատում, հասարակ քաղաքացիների մոտ, բոլորից լավ գիտեն իշխանության այն ներկայացուցիչները, որոնք նրա դեմ քարոզչական պատերազմ են տանում ԶԼՄ-ների միջոցով:

Ինչևէ: Կարելի է ասել, որ վերոնշյալ հարազրույցից հետո քաղաքական գործընթացները փոքր, բայց հաստատուն քայլերով գնում են դեպի փոփոխություններ: Եվ ինչքան էլ իշխնաություններին ենթակայության տակ գտնվող հաճախորդները չլցնեն համացանցն իրենց «լուրջ» հակաքոչարյանական «վերլուծություններով», իրենք միևնույն է գլոբալ առումով ոչինչ չեն կարողանալու փոխել:

Քաղաքական զարգացումները թևակոխում են նոր փուլ, որտեղ կարևոր են դառնում ճշգրիտ քայլերը, գործիչների աշխատունակ թիմը և էֆեկտիվ աշխատող կառույցները:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը