Սարգսյանը տեսնում է իր ապագան. «Ինձանից հետո թեկուզ «մարդակենտրոն» Սահմանադրություն»
Սերժ Սարգսյանը տեսնում է իր ապագան։ Տեսնում է այն իմաստով, որ այսօր նրա աչքի առաջ կատարվում է այն, ինչը կատարվելու է հետո։
Նրա «թիմակից» կոչվածներից ոմանք այժմ քննադատում են Ռոբերտ Քոչարյանին։ Քննադատում են, բնականաբար, Սերժ Սարգսյանի հրահանգով կամ էլ «ինքնաբուխ»։
Քննադատում են այն Քոչարյանին, ում հայացքին արժանանալու կամ քսան մետր հեռավորությունից տեսնելու համար ոչ վաղ անցյալում պատրաստ էին ամեն ինչի։ Հիմա նրանք ամեն ինչի պատրաստ են հանուն Սերժ Սարգսյանի՝ այն Սարգսյանի, ում հրաժարականն էին տարիներ առաջ պահանջում՝ իրենց նախկին առաջնորդի սպանության բացահայտման գործընթացին խոչընդոտելու համար։
Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է սպասվում Սարգսյանին աթոռից զրկվելուց հետո։ Ընդ որում՝ Սարգսյանն ամենադաժան հարձակումներին է ենթարկվելու, քանզի Քոչարյանի ժամանակ սրանց չէին ստիպում «շավկայի» դեր կատարել, իսկ հիմա ստիպում են (այն տարիներին ովքեր «շավկայություն» էին անում, անում էին սեփական նախաձեռնությամբ. հիմա դրանք ՀՀԿ–ի «առաջամարտիկներից» են)։
«Թիմակիցները» դա չեն մոռանալու, և երբ պահը գա, հո չեն հարձակվելու Սարգսյանի վրա, հո չեն հարձակվելո՜ւ...
ՀՀԿ ղեկավարը, թերևս, շատ լավ է հասկանում այս ամենը ու դրա համար էլ փոխում է Սահմանադրությունը, որ կամ «գենսեկի» կարգավիճակով շարունակի իշխել, կամ էլ նվազագույնը այնպիսի քաոս ստեղծի մեր երկրում, որ բոլորը բոլորի դեմ պատերազմեն ու մոռանան իր մասին։ Երկու դեպքում էլ Հայաստանի ապագայի վրա է խաչ քաշվում։
Սարգսյանն առաջնորդվում է «Ինձանից հետո թեկուզ «մարդակենտրոն» Սահմանադրություն» կարգախոսով, բայց մոռանում, որ քաղաքականության մեջ գործում են բնության կանոնները, այն է՝ ինչ ցանես՝ այն էլ կհնձես։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Հայաստանում ուշագրավ բան է տեղի ունենում։ Բոլորը գիտեն, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, ում համար սա կենաց–մահու հարց է դարձել։ Բայց, արի ու տես, որ ՀՀԿ ղեկավարը հրապարակավ երկու անգամ է տեսակետ հայտնել այդ թեմայով ու երկու անգամն էլ ... դեմ է արտահայտվել փոփոխություններին։
Շարմազանովը, փաստորեն, այսօր իր շեֆին էր քլնգում՝ հայտարարելով, թե իրենք ուզում են փոխել այս արատավոր համակարգը, իսկ ահա կողքից թույլ չեն տալիս։
Համ էլ՝ նույն Շարմազանովը դրսից տղա է բերել շեֆի վրա՝ հայտարարելով, որ Վենետիկի հանձնաժողովը պուպուշ բաներ է ասել նոր Սահմանադրության մասին։
Փաստորեն, Գագիկ Հարությունյանի հանձնաժողովը «վենետիկցիների» ազիզ խաթեր համար է Սահմանադրության նոր տեքստ գրել։ Շարմազանովներն էլ դավադրաբար կողմ են արտահայտվել այդ փաստաթղթին, որպեսզի վերջ տան այս արատավոր համակարգին ու թույլ չտան վերարտադրություն։ Սարգսյանն էլ ստիպված համակերպվել է, քանզի բարի է ու արևմտամետ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Հ.Գ.–2: Բոլոր նրանք, ովքեր դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին և կողմ են իշխանափոխությանը, բայց, միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանին հավասար կամ երբեմն Սերժից էլ ավելի շատ քննադատում են սահմանադրական փոփոխություններին կտրուկ դեմ արտահայտվող և իշխանափոխության անհրաժեշտությունը կարևորող Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ վարձկան հաճախորդներ են, կա՛մ հաճախորդների ու «Գեբելսյան» քարոզչամեքենայի զոհը դարձած ազնիվ քյարփինջներ, կա՛մ քաղաքականապես անմեղսունակներ։ Ամեն մեկն արդեն կարող է ընտրել, թե որ խմբին է դասվում։
Սերժ Սարգսյանի ուզածն այն է, որ իրեն քննադատեն, բայց չմոռանան նաև Ռոբերտ Քոչարյանին, քանզի իր համար վտանգը ՀՀԿ ղեկավարը Քոչարյանից է տեսնում։ Մնացածն ինքներդ վերլուծեք (եթե մարմնի համապատասխան մասում բջիջներ կան) ու որոշեք։
Հարցն այն չէ, որ պետք է պաշտպանել Քոչարյանին։ Ով չի ուզում դա անել՝ իր իրավունքն է։ Հարցն այն է, որ եթե երկրորդ նախագահն ուզում է կամ կարող է ճակատ բացել Սարգսյանի դեմ, ապա դրան պետք է առնվազն չխանգարել, թեկուզև՝ մարտավարական նպատակահարմարությունից ելնելով։
Խոսքս, անշո՛ւշտ, ուղղված է անկեղծորեն, այլ ոչ թե «պետպատվերով» պայքարի ելածներին։
Թիրախը մեկն է, և այդ թիրախը գործող իշխանական բուրգն է՝ իր վերնախավով ու իր վարած արատավոր քաղաքականությամբ։