Որ էակները կենդանի կմնան միջուկային պատերազմից հետո
«Toptenz» կայքը հրապարակել է այն էակների տասնյակը, որոնք կենդանի են մնալու նույնիսկ լայնածավալ միջուկային պատերազմից հետո:
Ցուցակի առաջին տեղում է ամեոբան՝ արմատոտանիների դասի միաբջիջ կենդանիների կարգ, որն արագորեն բազմանում է և զգայուն չէ ճառագայթման նկատմամբ։ Այդ իսկ պատճառով միջուկային պատերազմից հետո նրանք կարող են դառնալ նոր կյանքի հիմք:
Երկրորդ տեղն է զբաղեցրել ուտիճը: Նշվում է, Հիրոսիմայում միջուկային ռումբի պայթյունից հետո նրանց հայտնաբերել են պայթյունի էպիկենտրոնից 300 մետր հեռավորության վրա: Եվ չնայած այն հանգամանքին, որ այսօրվա զենքն ավելի հզոր է՝ ուտիճներն ունեն փրկվելու բոլոր հնարավորւթյունները: Այսպես, օրինակ, 10 հազ ռադ ճառագայթման դեպքում կենդանի կմնա ուտիճների 10%-ը: Իսկ ահա մարդու համար այդ չափաքանակը մահացու է:
Ցուցակի երրորդ տեղն է զբաղեցրել կարիճը, որը կարող է դիմանալ հզոր ուլտրամանուշակագույն ճառագայթմանը: Բացի այդ, կարիճը կարող է հայտնվել կենսադադարության վիճակում, ինչը հնարավորություն է տալիս նրան ողջ մնալ նույնսիկ շատ ցածր ջերմաստիճանի պարագայում:
Չորրորդ տեղն են զբաղեցրել բրակոնիդները, որոնք ունակ են դիմադրել նույնսիկ 180 հազ ռադ հզորությամբ ճառագայթմանը: Բացի այդ, այս մակաբույծ միջատներն արագորեն բազմանում են:
Ցուցակի հինգերոդ տեղում լինգուլյատան է, որն առաջացել է դեռ 541 մլն տարի առաջ և բազմաթիվ աղետներից հետո կենդանի է մնացել: Անբարենպաստ պայմանների դեպքում ծովային այդ էակը կարող է երկար ժամանակով թաքնվել ավազի մեջ, ինչը հնարավորություն կտա փրկվել միջուկային պայթյունից։
Պտղաճանճերը հայտնվել են աղյուսակի 6-րդ տեղում։ Շնորհիվ օրգանիզմի բջիջների դանդաղ կիսման՝ այս միջատները դիմացկուն են ճառագայթման նկատմամբ: Բացի այդ, պտղաճանճերը շատ արագ բազմանում են և ունակ են արագորեն հարմարվել նոր ստեղծված պայմաններին:
Որքան էլ զարմանալի է, բայց ցուցակի 7-րդ տեղում է հայտնվել մարդը, ով, պարզվում է, նույնպես կարող է ողջ մնալ միջուկային պատերազմից հետո: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ ապրում են լայն տարածություններում, և նրանք, ովքեր կլինեն պայթյուններից հեռու, ողջ կմնան: Բացի այդ, մարդիկ ունեն հատուկ ապաստարաններ և անհրաժեշտության դեպքում կարող են ճառագայթումից պաշտպանող նոր միջոցներ ստեղծել։
Իսկ ահա «Fundulus heteroclitus» ձկնիկը, որը հայտնվել է ցուցակի 8-րդ տեղում, կարող է ողջ մնալ ցանկացած պայմաններում: Նշվում է, որ այդ ձկնիկը միակն է, որը եղել է տիեզերքում և նույնիսկ կենսունակ սերունդ է տվել: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ, ի տարբերություն այլ ձկների, ֆունդուլուսը արագորեն հարմարվում է նոր պայմաններին:
Աղյուսակի 9-րդ տեղում է հայտնվել «Tardigrada» անողնաշարավորների տեսակը, որն ունակ է ողջ մնալ ոչ միայն չափազանց բարձր և ցածր ջերմաստիճանի պայմաններում, այլ նաև դիմացկուն է ճառագայթմանը: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս կենդանիները կարող են վերակենդանանալ նույնիսկ 10 օր բաց տիեզերքում անցկացնելուց հետո:
Ցուցակի վերջին տեղում է «Deinococcus Radioduran» մանրէն, որն առավել դիմացկուն է իոնացնող ճառագայթմանը և նույնսիկ որոշ առումներով գերազանցում է գրեթե անսպանելի «Tardigrada»-ին: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ մանրէն ունակ է վերականգնել վնասված ԴՆԹ–ն, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել նրան ռադիոակտիվ թափոնները մաքրելու համար:

7or.am