Տոլյատտիում պարտքի պատճառով տրոլեյբուսները կանգնեցվել են
Բազմամիլիոնանոց պարտքի պատճառով ՌԴ Տոլյատտի քաղաքի տրոլեյբուսի ենթակայաններում հոկտեմբերի 5-ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ծայրահեղ քայլին էներգետիկ ընկերությանը դրդել է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած պարտքը, որը կազմում է 6,7 մլն ռուբլի», - հայտնել են «Սամարաէներգո» ՀԲԸ-ից:
Աղբյուրի փոխանցմամբ` հոսանքազրկումից առաջ «Սամարաէներգո»-ն բազմաթիվ անգամ դիմել է պարտապանին` հայտնելով պարտքը մարելու անհրաժեշտության մասին։ Նշվում է, որ անջատումներն անդրադարձել են Տոլյատտիի Կենտրոնական և Կոմսոմոլսկոյե շրջանների ավելի քան 10 երթուղու աշխատանքի վրա: Ըստ աղբյուրի` այդ երթուղիներով նախատեսված է այլընտրանքային տրանսպորտի գործարկումը:

7or.am