«Չե՛ք անցկացնի»-ն խստորեն դատապարտում է ոստիկանության կամայականությունները
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական շարժման՝ երեկ Ազգային ժողովի մոտ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ֆիզիկական ուժի գործադրմամբ ապօրինաբար՝ առանց որևէ իրավական հիմքեր ունենալու բերման է ենթարկել ակցիայի մասնակից թվով 21 քաղաքացու, այդ թվում՝ նախաձեռնության անդամների:
Ոստիկանության բաժնում առանց որևէ հիմնավորման շուրջ երեք ժամ սահմանափակվել է ինչպես քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, այնպես էլ՝ Հայաստանի օրենդրության մի շարք դրույթներ: Մասնավորապես, ապօրինաբար բերման ենթարկված քաղաքացիներին տևական ժամանակ հնարավորություն չի ընձեռվել հանդիպել փաստաբաններին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամներին:
«Չե՛ք անցկացնի»-ն խստորեն դատապարտում է ոստիկանության կամայականությունները և կոչ է անում կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին ու շարժումներին, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներին ու դեսպանատներին աչալրջորեն հետևել իշխանությունների սանձազերծած ապօրինի գործողություններին ու համարժեքորեն արձագանքել դրանց՝ հետագայում նմանատիպ գործելաոճը կանխարգելելու նպատակով:
«Չե՛ք անցկացնի»-ն խստորեն դատապարտում է ոստիկանության կամայականությունները