Քաղաքական

06.10.2015 14:10


«Իմ դեմ լինելն այդպես եմ արտահայտել». Ստեփան Մարգարյանը՝ քվեարկությանը չմասնակցելու մասին

«Իմ դեմ լինելն այդպես եմ արտահայտել». Ստեփան Մարգարյանը՝ քվեարկությանը չմասնակցելու մասին

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը սահմանադրական փոփոխություններին դեմ լինելն արտահայտել է հոկտեմբերի 5-ին կայացած քվեարկությանը չմասնակցելով:

«NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփան Մարգարյանը, մասնավորապես, ասաց. «Իմ դեմ լինելն այսպես արտահայտեցի և կարծում եմ՝ ճիշտ եմ վարվել: Կան տարբեր տեսակետներ, իսկ ինձ համար սա՛ էր ճիշտը»:

Թե ինչու քվեարկությանը չեն մասնակցել Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը խորհուրդ տվեց նրանց հարցնել. «Այնպես չի, որ իրար հետ չենք խոսել, ծիծաղելի կլինի, որ ասեմ՝ չենք տեսնվել: Սակայն հարցրե՛ք յուրաքանչյուրին, թե ինչու չեն մասնակցել»:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը