Քաղաքական

06.10.2015 13:06

Վ. Սողոմոնյան. «Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017թ. իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին»

Վ. Սողոմոնյան. «Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017թ. իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին»

Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ հրապարակված տեսակետում անընդունելի էր համարել սահմանադրական փոփոխությունները: «Yerevan.Today»-ը Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից:

–Պարո՛ն Սողոմոնյան, քիչ առաջ նախագահ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով, ու ինչպես սպասվում էր, դեմ հանդես եկավ սահմանադրական փոփոխություններին: Արդեն որքան ժամանակ է, ինչ մամուլում և քաղաքական դաշտում կարծիքներ են հնչում այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին լոկ մեկ պատճառով՝ Հանրապետության Նախագահի ինստիտուտի թուլացումը գործնականում զրկում է նրան քաղաքականություն վերադառնալու և երկրի ղեկավարի դիրքը վերստին ստանձնելու հնարավորությունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

–Այդ կարծիքները առնվազն զուրկ են տրամաբանությունից: Եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման և Հանրապետության Նախագահի ինստիտուտի թուլացման պարագան մեծ նշանակություն չեն ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն և ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ կտրուկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունը ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը:

Այնպես որ, պետք չէ Ռոբերտ Քոչարյանի այս և նախորդ հարցազրույցներում արտահայտած «դեմ»-ը կապել իր անձնական քաղաքական ապագայի հետ: Մտահոգություններն այստեղ առնչվում են մեր պետության ապագային:

Մանրամասները՝ «Yerevan.Today»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։