Աշխարհ

06.10.2015 12:20


ԵՄ–ն և Թուրքիան քննարկել են Սիրիայում բուֆերային գոտու ստեղծումը

ԵՄ–ն և Թուրքիան քննարկել են Սիրիայում բուֆերային գոտու ստեղծումը

Եվրամիությունն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի և Թուրքիայի սահմանին բուֆերային գոտու ստեծման հարցը։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը՝ ամփոփեխով ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման արդյունքները։

«ԵՄ–ն պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում՝ Սիրիայում բուֆերային գոտու ստեղծման»,–նշել էր Տուսկը։

ԵԽ ղեկավարը նաև հավելել է՝ հարկավոր է դադարեցնել հարյուր հազարավոր մարդկանց հոսքը Թուրքիա, քանի որ հենց այդ ճանապարհով են փախստականները հասնում Եվրոպա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան և ԱՄՆ–ը պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը