Քաղաքական

06.10.2015 11:21


Եվրոպայի հայկական ֆեդերացիան Ադրբեջանի նախաձեռնած սահմանային միջադեպերի առնչությամբ բողոքի նամակ է հղել ԵԱՀԿ-ին

Եվրոպայի հայկական ֆեդերացիան Ադրբեջանի նախաձեռնած սահմանային միջադեպերի առնչությամբ բողոքի նամակ է հղել ԵԱՀԿ-ին

Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD)՝ եվրոպական ինստիտուտներում հայկական ծագմամբ եվրոպական երկրների քաղաքացիներին ներկայացնող ոչ կառավարական կազմակերպությունը, բողոքի նամակ է հղել ԵԱՀԿ-ին՝ խնդրելով, որ ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահներն օբյեկտիվորեն նշել, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի համաձայնագիրը և խոչընդոտում է խաղաղության հաստատման կառուցողական գործընթացին։

ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ asbarez.com-ի փոխանցմամբ՝ ինչպես ասված է նամակում՝ Եվրոպայում հայկական համայնքները խոր մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախաձեռնած սահմանային միջադեպերի առնչությամբ։

«Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան համոզված է, որ ՄԽ-ն, ընդհանուր հայտարարություններ անելով և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարություն դնելով կողմերին հրադադարի խախտման դեպքերը դադարեցնելու կոչ հղելով, խեղաթյուրում է իրականությունը, ստեղծում է սխալ հանրային կարծիք և իրականում խրախուսում է Ալիևի ռեժիմին իր վտանգավոր խաղը շարունակել, որը նա խաղում է նաև իր սեփական քաղաքացիների կյանքերի հաշվին։ Ակնհայտ է, որ եթե նոր պատերազմ սկսվի ներկա պայմաններում՝ այդ իրավիճակի պատասխանատուն կլինեն Ադրբեջանի իշխանությունները»,-ասված է նամակում։

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը