Արմեն Գրիգորյան. «Ոստիկանությունը գործել է իշխանության ուղղորդմամբ»
Ոստիկանության անօրինական պահվածքն ու բռնի ուժն ուղղորդված էին իշխանությունների կողմից: «NewsBook»-ի հետ զրույցում ԱԺ-ի դիմաց երեկ կայացած ակցիայի ժամանակ ոստիկանության պահվածքին նման գնահատական տվեց «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:
Նա վստահ է, որ ոստիկանությունը երբեք միայնակ նման որոշումներ չի կայացնում, նույնիսկ չբացառեց, որ եթե ոստիկաններն ինքնուրույն գործեին, ապա այլ պահվածք կդրսևորեին:
«Կրկին իշխանության հրահանգն է` ազատությունը սահմանափակելու, թույլ չտալու, որ հայ քաղաքացիները որևէ գործողություն կատարեն: Նրանց նաև անհանգստացնում է այն հանգամանքը, որ մարդիկ գնալով շատանում են, քանի որ Գյումրիից հետո եղավ Ազատության հրապարակի հանրահավաքն ու հետագա երթն, ինչն արդեն նրանց համբերության բաժակը լցրեց: Հենց սա է պատճառը, որ փորձում են սահմանափակել` ուժ կիրառելով, վախի մթնոլորտ ստեղծելով, սակայն դա միշտ էլ հակառակ էֆեկտն է թողնում»,- նշեց Արմեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։