Աշխարհ

06.10.2015 10:20


Էրդողանն Ասադին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ

Էրդողանն Ասադին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաշար Ասադին մեղադրել է ահակչությունը հովանավորելու մեջ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»–ը։

«Պետք է հիշել, որ փախստականների խնդիրների հիմնական պատճառը Սիրիայի պատերազմն է, ինչպես նաև Ասադի՝ պետական մակարդակով ահաբեկչությանը հովանավորելը»,– Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո ասել է Էրդողանը։

Թուրք առաջնորդի խոսքերով՝ Եվրոպայում ստեղծված ներգաղթային ճգնաժամը հաղթահարելու ուղիներից մեկն էլ որոշակի խմբերի զինումն ու պատրաստումն է ահաբեկչության դեմ պայքարելու համար։

Էրդողանը նաև շեշտել է՝ «անհնար է դիտարկել ԵՄ ապագան առանց Թուրքիայի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը