ՌԴ ինքնաթիռները Թուրքիայում են հայտնվել անբարենպաստ եղանակի պատճառով
Թուրք–սիրիական սահմանը ՌԴ ինքնաթիռները հատել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։ Գերատեսչությունից ընդգծել են՝ կիրառվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խուսափելու նման դեպքերի կրկնությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 3–ին՝ հերթական ծրագրված մանևրն իրագործելուց հետո «Հմեյմիմ» օդակայան վերադառնալիս, որը գտնվում է թուրք–սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, ռուսական ռազմական Су-30 ինքնաթիռը կարճ ժամանակով հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում։
ՊՆ–ից նաև նշել են, որ ՌԴ ավիախումբը որևէ առնչություն չունի МиГ-29 կործանիչով թուրքական ինքնաթիռներին հետևելու դեպքի հետ, ինչի մասին ավելի վաղ ասել էին Թուրքիայի Գլխավոր շտաբից։ Գեներալ–մայորի խոսքերով՝ նման կործանիչներ «Հմեյմիմի» ավիաբազայում չկան։

7or.am