Լրահոս

06.10.2015 08:19


ՃՏՊ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին և Աշտարակի խճուղում (լուսանկարներ)

ՃՏՊ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին և Աշտարակի խճուղում (լուսանկարներ)

Հոկտեմբերի 6-ին, ժամը 01.33-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ալագյազ-Գեղարոտ հատվածի 5-րդ կմ-ում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի 34 AP 760 պետհամարանիշով (վարորդ` 1957 թ. ծնված Ս. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ` 1959 թ. ծնված Ա. Պ.-ը և 1975 թ. ծնված Ս. Մ.-ը հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ:

Բժիշկները նրա առողջական վիճակը գնհատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում «FORD» մակնիշի 34 QA 263 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվելով ձորը՝ այրվել:

Զոհեր և տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.08-ին, մարվել՝ 01.20-ին: Այրվել է ավտոմեքենան ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը