Քաղաքական

05.10.2015 17:46


«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հաջորդ հանրահավքը՝ հոկտեմբերի 30–ին Ազատության հրապարակում

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հաջորդ հանրահավքը՝ հոկտեմբերի 30–ին Ազատության հրապարակում

Այսօր ԱԺ–ի մոտ իրականացվող բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվածների ազատ արձակվելուց հետո «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները հանդես են եկել հայտարարությամբ։ Մասնավորապես, Արշակ Մուսախանյանը նշել է, որ ոստիկանության այդ գործողությունները համարում են ապօրինի։

Նա նաև տեղեկացրել է, որ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության հաջորդ հանրահավքը տեղի է ունենալու հոկտեմբերի 30–ին՝ ժամը 18։00–ին, Ազատության հրապարակում։

–Այդ օրը բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք Ազատության հրապարակ,–ասել է նա։

Իսկ մինչ այդ նախատեսված են մարզային այցելություններ, իրազեկման ակցիաներ ինչպես մայրաքաղում, այնպես էլ մարզերում։

Ինչպես հայտնել է «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, իրենք 25 քաղաքում մարզային հանդիպումներ են ծրագրում։

–Մեր ամբողջ ռեսուրսը քաղաքացին է, մենք քաղաքացու հետ ենք աշխատելու ու քաղաքացին է իր «ո՛չ»–ը ասելու։ Մենք քաղաքացուն մոբիլիզացնելով փորձելու ենք տապալել այս սահմանադրական փոփոխությունները,–հավելել է Ա. Գրիգորյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը