Լրահոս

05.10.2015 17:07


Էլինար Վարդանյան. «Որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու»

Էլինար Վարդանյան. «Որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու»

«Zham.am»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը Ոստիկանության Արաբկիրի բաժնից հայտնել է, որ բերման ենթարկված քաղաքացիների թիվը 17-ն է: Նա նաև հայտնել է, որ իր խնդրանքով ոստիկանությունում են գտնվում ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները:

-Ոստիկանության Արաբկիր բաժնի պետը վստահեցրել է, որ մինչ 16:35 բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվելու, որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու: Այս պահին կազմվում են արձանագրություններ, որից հետո նրանք բաց կթողնվեն:

«Zham.am»-ի այն ճշտմանը, թե տեղեկատվություն կար բերման ենթարկված 21 քաղաքացու մասին, նա ասել է, որ Ոստիկանության Արաբկիրի բաժին 17 քաղաքացի է բերման ենթարկվել:

-Ես կապի մեջ եմ լինելու ոստիկանության բաժնի հետ մինչև վերջին քաղաքացու ազատ արձակվելը, -նշելով, որ նա և ՄԻՊ-ի ներկայացուցիչները չունեն տեղեկատվություն այն մասին, թե արդյոք ոստիկանության այլ բաժիններ է՞լ են քաղաքացիներ բերման ենթարկվել։


Ինչ վերաբերում է բերման ենթարկված փաստաբան Տիգրան Եգորյանին, Էլինար Վարդանյանը նշել է, որ նրա հետ հանդիպելու հնարավորություն չի ունեցել:
-Կարծում եմ՝ ազատ արձակվելուց հետո նա ինֆորմացիա կտրամադրի, թե ինչ հիմքերով են նրան բերման ենթարկել: Ինձ տեղեկացրեցին նաև, որ բաժին են ներկայացել փաստաբաններ՝ բերման ենթարկվածների շահերը ներկայացնելու համար:
Իսկ թե որոնք էին բերման ենթարկելու հիմքերը, Էլինար Վարդանյանն ասել է.
-…անկեղծ ասած՝ իրենք էլ (ոստիկանությունը) վարչական վարույթի մասին են խոսում, սակայն ավելի մանրամասն ծանոթանալուց հետո հասկանալի կլինի, թե արդյոք «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի որ մասով են նրանք ղեկավարվել, - հավելելով, որ այս պահի դրությամբ՝ հստակ բան չկա, թե ինչով են նրանք ղեկավարվել:

Այս պահին բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվում:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը