Քաղաքական

05.10.2015 15:01


Ստեփան Մարգարյան. «Իմ դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել»

Ստեփան Մարգարյան. «Իմ դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել»

«Zham.am»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասել է, որ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխվել:

–Պարո՛ն Մարգարյան, այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որին Դուք, փատորեն, չմասնակցեցիք: Ինչո՞ւ. դուք կողմ չէի՞ք այս փոփոխություններին:

–Ես բազմիցս հայտարարել եմ, որ երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ տնտեսական, սոցիալական և այլ բնույթի: Դրանց լուծումը որևէ կերպ կապված չէ Սահմանադրության հետ: Այդ իսկ պատճառով ներկայիս Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ իմ դիրքորոշումը չի փոխվել:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը