Թուրքիան և Հունաստանը պարեկություն կանեն Էգեյան ծովում
Եվրախորհրդարանը Թուրքիայի հետ համատեղ նոր ծրագիր է մշակել` դեպի ԵՄ գաղթականների հոսքի դեմ պայքարելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Frankfurter Allgemeine Zeitung»-ը:
Ծրագրի համաձայն՝ Թուրքիան և Հունաստանը միասին կհսկեն Էգեյան ծովի արևելյան հատվածը: Նախատեսվում է, որ «Frontex» սահմանապահ գործակալության կողմից ղեկավարվող պահակախմբերը կանգնեցնելու են նավերը` վերադարձնելու գաղթականներին Թուրքիա, որտեղ 2 մլն մարդու համար նախատեսված լրացուցիչ ճամբարներ են ստեղծվելու: Նշվում է, որ ճամբարները ֆինանսավորվելու են ԵՄ-ի և Թուրքիայի համատեղ ուժերով:

7or.am