Քաղաքական

05.10.2015 13:24

«ՈՉ»-ի ճակատի ցույցն Ազգային ժողովի մոտ (տեսանյութ, ֆոտոռեպորտաժ)

«ՈՉ»-ի ճակատի ցույցն Ազգային ժողովի մոտ (տեսանյութ, ֆոտոռեպորտաժ)

Այսօր Ազատության հրապարակից դեպի Ազգային ժողովի շենք տեղի է ունեցել «ՈՉ»-ի ճակատի երթը։

Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով բարձրանալիս մասնավորապես վանկարկել են՝ «Ո՛չ սահմանադրական փոփոխություններին», «Միացե՛ք», «Սերժիկ, հեռացի՛ր»։

Արդեն Ազգային ժողովի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են վերցնել ԱԺ ցանկապատին ամրացրած «Ո՛չ»–ի պաստառը։ Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է վերցնել պաստառը և պատռել այն։

Ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվել։

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցն ԱԺ–ն ընդունեց 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։Պատգամավորների անհատական քվեարկությունների պատկերը՝ այստեղ։

Ֆոտոռեպորտաժը՝ «7օր»–ի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։