Աշխարհ

05.10.2015 11:11


ԻՊ-ն պայթեցրել է Փալմիրայի՝ անտիկ դարաշրջանի գլխավոր հուշարձանը

ԻՊ-ն պայթեցրել է Փալմիրայի՝ անտիկ դարաշրջանի գլխավոր հուշարձանը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են սիրիական Փալմիրա քաղաքում գտնվող անտիկ դարաշրջանի գլխավոր հուշարձանը՝ II դարում կառուցված Հաղթական կամարը։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Այդ նպատակով ահաբեկիչները մեծ քանակությամբ պայթուցիկ են կիրառել։

Սիրիայի հնագիտական հուշարձանների պահպանման պետական գործակալության ղեկավարը հայտարարել է, որ եթե Փալիմիրան շարունակի մնալ ԻՊ վերահսկողության ներքո, ապա դատապարտված է։

Նշենք, որ Փալմիրայի ավերակներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կառույցների ցանկում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը