Լրահոս

05.10.2015 22:04


Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Միրաքյան նրբանցքի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Գագիկ Հ.-ին, ով հոկտեմբերի 1-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Գագիկ Հ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն:
Խափանման միջոցը` կալանք:

Այս խորագրի վերջին նյութերը