Պորոշենկոն պատմել է ամերիկյան նոր զենքի և «արտասահմանյան զորքերի» մասին
ԱՄՆ–ն Ուկրաինային սպառազինության նոր նմուշներ կտա։ Այս մասին, «vesti.ru»–ի տեղեկացմամբ, համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը։
«Մեզ այդ սպառազինությունը պետք է՝ ինչպես օդը»,–շեշտել է Ուկրաինայի նախագահը տեղական հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Պորոշենկոն նաև հայտարարել է, որ «արտասահմանյան զորքերն» անհապաղ պետք է դուրս բերվեն ուկրաինական տարածքից՝ անկախ տեղական ընտրությունների անցկացման ժամկետների։ Սակայն Մոսկվան քանիցս հայտարարել է, որ Ուկրաինայում կանոնավոր զորքեր չկան։
Պորոշենկոն հավելել է նաև, որ հարկավոր է փոփոխություններ անել ընտրական օրենսդրության մեջ՝ հաշվի առնելով Դոնբասում ստեղծված իրավիճակը։
«Կան քաղաքական ուժեր, որոնք հետաքրքրված են ապակայունացմամբ և ներքին հակամարտության շարունակությամբ։ Ես շեշտում եմ՝ դա Պուտինի ծրագիրն է»,–ասել է Պորոշենկոն։

7or.am