Մեկնարկել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 5-8-ի քառօրյա նիստերը։
ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 7 հարց: ԱԺ այս քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 156 հարց, 41 միջազգային պայմանագիր:
Նաև քվեարկության է դրվելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին հարցը։
Մինչ այդ, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնություննԱզատության հրապարակից բողոքի երթ է իրականացնելու դեպի ԱԺ շենք։
***
Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը քվեարկությունը հետաձգվել է 20 րոպեով: Ընդմիջում է խնդրեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր ՀովհաննեսՄարգարյանը: 20 րոպե ընդմիջմանը հաջորդել է մեծ ընդմիջումը։ Նիստը կվերսկսվի 14։30–ին։
***
Ընդմիջումից անմիջապես հետո սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցը քվեարկվեց և ընդունվեց 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Պատգամավորների անհատական քվեարկությունների պատկերը՝ այստեղ։
Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցն ընդունվեց. ուղիղ միացում ԱԺ նիստից (տեսանյութ)
Մեկնարկել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի հոկտեմբերի 5-8-ի քառօրյա նիստերը։
ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 7 հարց: ԱԺ այս քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 156 հարց, 41 միջազգային պայմանագիր:
Նաև քվեարկության է դրվելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին հարցը։
Մինչ այդ, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունն Ազատության հրապարակից բողոքի երթ է իրականացնելու դեպի ԱԺ շենք։
***
Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը քվեարկությունը հետաձգվել է 20 րոպեով: Ընդմիջում է խնդրեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: 20 րոպե ընդմիջմանը հաջորդել է մեծ ընդմիջումը։ Նիստը կվերսկսվի 14։30–ին։

7or.am