Ղրղզստանի ընտրություններում ոչ մի կուսակցություն ձայների մեծամասնություն չի ստացել
Ղրղզստանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցող ոչ մի կուսակցություն խորհրդարանում մեծամասնություն չի կազմի։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին ասել են տեղական ԿԸՀ–ից՝ նշելով, որ նման հետևություն են արել կուսակցությունների հավաքած ձայներից։
Համաձայն Ղրղզստանի օրենսդրության՝ խորհրդարան մտնելու համար հարկավոր է հաղթահարել 7–տոկոսանոց շեմը։ Ներկայումս հաշվարկվել է քվեաթերթիկների 99 տոկոսը։ Ընտրությունների վերջնական արդյունքները ԿԸՀ–ն կհրապարակի 2 շաբաթվա ընթացքում։

Գերատեսչության տվյալներով՝ խորհրդարան 6 քաղաքական ուժ կմտնի՝ սոցիալ–դեմոկրատները (27 տոկոս), «Աթա–Ժուրտ»–ը (20,3 տոկոս), «Ղրղզստան» (12,7 տոկոս), «Օնուգուու» (9,3 տոկոս), «Բիր–Բոլ» (8,4 տոկոս) և «Աթա–Մեքեն» (7,7 տոկոս) կուսակցությունները։

7or.am