Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ելույթ ունենալով Մանչեսթերում կայացած պահպանողականների կոնֆերանսին, հայտարարել է, որ «որոշ դեպքերում միջուկային զենքի կիրառումն արդարացված է»։
Քեմերոնը քննադատել է լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինային, որն ասել էր՝ միջուկային զենքի օգտագործման կարգադրություն չի տա, եթե անգամ Մեծ Բրիտանիային միջուկային հարված սպառնա։
Բրիտանացի վարչապետի կարծիքով նման դիրքորոշումը «պայթեցնում է թագավորության ազգային անվտանգությունը»։
«Մենք պետք է խոստովանենք, որ կան հանգամանքներ, որոնց դեպքում միջուկային զենքի կիրառումն արդարացված է համարվում»,–«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Քեմերոնը։
Քեմերոնը կողմ է միջուկային զենքի կիրառմանը

7or.am