Աշխարհ

05.10.2015 09:50


Սիրիացիները հրապարակել են ռուսական ավիացիայի հարվածները (տեսանյութ)

Սիրիացիները հրապարակել են ռուսական ավիացիայի հարվածները (տեսանյութ)

Համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում, ենթադրվում է, պատկերված են Ռուսաստանի ավիահարվածներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։

Ականատեսների նկարահանած կադրերում երևում է անապատային տարածք, որտեղից ծխի մեծ ամպ է բարձրանում։

«НТВ.Ru»–ի փոխանցմամբ՝ տեսագրությունն արվել է հոկտեմբերի 2–ին Իդլիբ գավառի Հան–Շեյհուն բնակավայրում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն օրը նույն վայրում Су-24М ռմբակոծիչով և Су-25 գրոհիչ ինքնաթիռով հասցրած կետային հարվածների արդյունքում ԻՊ հրամանատարական կետ է ոչնչացվել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30–ից ՌԴ ռազմա–տիեզերական ուժերը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, ռազմական գործողություն են սկսել այդ երկրում՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը