Լրահոս

05.10.2015 00:30


Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 5-ին, 7-9-ին‵ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-ին կնվազի 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը նույնքան կբարձրանա, 7-ի ցերեկը, 8-9-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 5-ին, 7-9-ին‵ երեկոյան ժամերին և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 16-18մ/վրկ:

Այս խորագրի վերջին նյութերը